Music: Guro Gasparyan
Lyrics: Mher Petrosyan
Մեկ-մեկ տեսնում եմ՝ լինում են սերեր,
Ունեն թիթեռի կյանք։
Գիտեմ՝ հավերժ չի էս կյանքը, իմ սեր,
Ես կսիրեմ քեզ մի կյանք։
Սերը թթու թան չի,
Ամեն մարդու բան չի,
Սերը կատակ բան չի։
Կիթառդ լարում ես պատուհանիս տակ,
Գալիս ես, երգում ես սիրո սերենադ,
Գալիս ես, կանգնում ես պատուհանիս տակ,
Որ երգես ինձ համար սերենադ։
Ես միշտ լսում եմ երգերդ սիրով,
Դառը սուրճով՝ անսեր։
Խոստովանում ես քո սերը երգով,
Տատս լիներ՝ քեզ ասեր․
Սերը թթու թան չի,
Ամեն մարդու բան չի,
Սերը կատակ բան չի։
Կիթառդ լարում ես պատուհանիս տակ,
Գալիս ես, երգում ես սիրո սերենադ,
Գալիս ես, կանգնում ես պատուհանիս տակ,
Որ երգես ինձ համար սերենադ։
- Category
- Армянские клипы
- Tags
- sofi, mxeyan, mkheyan, serenad
Sign in or sign up to post comments.
Be the first to comment
